Դիաբետիկ ռետինոպաթիա
Դիաբետիկ ռետինոպաթիան հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում է աչքի ցանցաթաղանթը շաքարային դիաբետի հետևանքով։
Այն առաջանում է աչքի ետևի մասում գտնվող լուսազգայուն հյուսվածքի արյունատար անոթների վնասման հետևանքով (ցանցաթաղանթ): Դիաբետի ժամանակ ցանցաթաղանթը կարող է աստիճանաբար վնասվել՝ առաջացնելով տեսողության խնդիրներ։
Սկզբում դիաբետիկ ռետինոպաթիան կարող է ոչ մի ախտանիշ չառաջացնել կամ բերել միայն թեթև տեսողության խնդիրների: Սակայն, ռետինոպաթիան ի վերջո կարող է հանգեցնել կուրության:
Վիճակը կարող է զարգանալ յուրաքանչյուրի մոտ, ով ունի 1-ին կամ 2-րդ տիպի դիաբետ: Որքան երկար ժամանակ դիաբետ ունեք, այնքան ավելի հավանական է, որ ձեզ մոտ կզարգանա աչքի այս բարդությունը:
Դիմե՛ք տեղամասային ակնաբույժին` տարին մեկ անգամ ակնահատակի զննություն անցնելու նպատակով, անկախ ձեր ունեցած գանգատներից: