Եղունգների սնկային ախտահարում
Եղունգների սնկային ախտահարումը, որը ի հայտ է գալիս հիմնականում ոտքերի եղունգների շրջանում, հայտնի է նաև օնիխոմիկոզ անվանմամբ։
Սնկային հիվանդությունների պատճառները՝
ծայրանդամների արյան շրջանառության խանգարման հիվանդությունները
անուղղակի շփում սնկային հիվանդության կրողի հետ,
լողավազաններ, շոգեբաղնիքներ,
ցածր իմունիտետ և այլն:
Սնկերը կարող են առաջացնել՝ ընդհանուր թուլություն, գլխացավ, սրտխառնոց, գլխապտույտ, խոտատենդ, վերջույթների ռևմատիզմ, դերմատոզներ և այլն:
Սնկային ախտահարման առաջին նախանշանը ոտքերի մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկի արտադրությունն է, քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը: Սովորաբար սունկը ոտնատակից բարձրանում է թաթի վրա աստիճանաբար փոխելով եղունգների արտաքին տեսքը` սկզբում եղունգների ծայրին դեղին շերտ է առաջանում, իսկ հետո գույնն ամբողջությամբ դեղնամոխրագույն երանգ է ստանում, դառնում ավելի խամրած, փշրվող , աստիճանաբար շերտատվում ու տձևանում: Եղունգը կոշտանում է, իսկ դրա տակ եղջրային զանգված է կուտակվում:
Ախտահարման ոչ լիարժեք բուժման դեպքում կա եղունգի դեֆորմացիայի ու կորստի վտանգ:
Եթե առկա է նշված խնդիրներից որևէ մեկը, անհրաժեշտ է ինքնաբուժությամբ չզբաղվել և դիմել մաշկաբանին։