Հարգելի այցելու, հուսով եմ, որ մեր կայքում կգտնեք այն ինչը Ձեզ հետաքրքրում է: Պոլիկլինիկան հիմնանորոգված է, հագեցած արդի լաբորատոր և գործիքային բժշկական սարքավորումներով՝ ԷՍԳ, սոնոգրաֆիա և ֆլյուորոգրաֆիա և բազմապրոֆիլ ռենտգեն սարքով: Պոլիկլինիկայում առկա են հետևյալ ծառայությունները՝ ակնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, ալերգոլոգիական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ռադիոլոգիական, ստոմատոլոգիական, վիրաբուժական, ներզատաբանական, ԷՍԳ, սրտաբանական, ուրոլոգիական, մաշկաբանական, թերապևտիկ, մանկական, մանկաբարձ-գինեկոլոգիական, նյարդաբանական, ռևմատոլոգիական, ռենտգենաբանական, ռեֆլեքսոթերապիայի, լազերային, լոգոպեդիկ, լաբորատոր և հոգեբանական: Մեզ մոտ աշխատում են մասնագիտական բարձր ունակություններով մասնագետներ, որոնք իրենց հոգատար վերաբերմունքով միշտ պատրաստ են իրենց հնարավորությունների ու գիտելիքների ողջ ծավալով օգտակար լինել Ձեզ: Եղե՛ք առողջ:
«Սեբաստիա» առողջության կենտրոնը Երևանի ամենահին առողջապահական հիմնարկներից է: Հիմնադրվել է 1936թ. և ժամանակին սպասարկել է Երևանի Շահումյանի շրջանի ամբողջ բնակչությանը: Ներկայումս սպասարկում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական տարածքներում բնակվող 18 տարեկան և բարձր տարիքի շուրջ 33.000 բնակչի: Համաբուժարանն ունի երեք մասնաշենք, ինչպես նաև մասնաճյուղ Սիլիկյան թաղամասում: Տեղակայված է սպասարկման տարածքի կենտրոնում: Հաստատությունն ունի բուժօգնություն և սպասարկում իրականացնելու անհրաժեշտ ստորաբաժանումներ, սարքավորումներ և որակյալ բուժանձնակազմ: Վերջին տարիներին մի շարք նախաձեռնությունների շնորհիվ բարելավվել են աշխատակիցների աշխատանքային պայմանները, զգալիորեն բարձրացել է բուժօգնության որակն ու արդյունավետությունը: Համաբուժարանն ունի թերապիայի բաժանմունք, որտեղ աշխատում են 18 տեղամասային թերապևտներ և տեղամասային բուժքույրեր: Գործում է կանանց խորհրդատվություն, որն ապահովված է նորմատիվային պահանջները բավարարող պայմաններով, գույքով, սարքավորումներով և որակյալ բուժանձնակազմով: